Ցանկանու՞մ ես սկսել քո սեփական բիզնեսը Հայաստանում:
Շատերն են ասում, թե շատ դժվար է լինելու կամ նույնիսկ անհնար: Դու էլ ե՞ս արդպես կարծում:
Իմացի՛ր, միակ անհրաժեշտությունը քո կամքն է,
հնարամիտ լինելը, աշխատասիրությունը, մոտիվացիան, ու հավատը: Իսկ այս բոլորի բանալին
կարող ես գտնել «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գրքի յուրաքանչյուր էջում:
Գիրքը բաղկացած է 21 գլխից, որոնք բաժանված
են 4 հիմնական մասի՝
o Պլանավորիր
քո բիզնեսը
o Կազմակերպիր
քո բիզնեսը
o Կառավարիր
քո բիզնեսը
o Զարգացրու
քո բիզնեսը
Բովանդակությունն ու գլուխները կառուցված են
այնպես, որ օգտակար կլինի կարդալ հերթականությամբ՝ նախաբանից մինչև վերջաբան, ինչպես
նաև ըստ անհրաժեշտության՝ անդրադառնալ առանձին գլուխների, որոնց թեմաներն ընթերցողին
ավելի կհետաքրքրեն: Վերջաբանի փոխարեն գրված լրացուցիչ 22-րդ գլխի գաղափարն այն է,
որ եկել է ժամանակը՝ գործելու, ինքնակազմակերպվելու և Հայաստանում բիզնես սկսելու:
Կա նաև լրացուցիչ, 22-րդ գլուխ, որն իր մեջ որոշակի գաղտնիքներ է պարունակում: Գրքի
ծավալը կազմում է 560 էջ:
Այս գիրքը եղել է սեփական բիզնեսին վերաբերող
հայկական հեղինակային առաջին հրատարակությունը՝ դեռևս 2000թ.: 4-րդ՝ լրամշակված և նորացված
հրատարակության մեջ ներկայացնում, եմ բիզնեսի ամբողջ ճանապարհը՝ սկսած գաղափարից և
բիզնես մոդելից, մինչև հաջողության բարձունքներին հասնելը:
Գրքում ներկայացված են հայկական բիզնեսի
200-ից ավելի օրինակ և պատմություն այնպիսի ոլորտներից, ինչպիսին նե տեղեկատվական տեխնոլոգիաները,
տուրիզմը, արտադրությունը, ծառայությունները և այլն:
«Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի 4-րդ
հրատարակությունում ներառել եմ նոր գործիքներ, մոտեցումներ և մեթոդներ: Այստեղ առանձնացված
են 3 հատուկ նշան.
o Խորհուրդ
իմ կողմից
o Մտածիր
այդ մասին
o Օգտակար
գործիք
Գրքում ներկայացված են բազմաթիվ բանաձևեր, որոնք
մտածելու և խորհելու տեղիք են տալիս: Օրինակ.
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՇԽԱՏԱՆՔ = ԽԵԼՔ x ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈւՆ
x ԴՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈւՆՔ: Մանրամասները ներկայացված են գրքում:
Օգտակար են նաև 100-ից ավելի պատկերներն ու
աղյուսակները:
Գիրքը հասցեագրվում է թե՛ սկսնակ, թե՛ արդեն
փորձառու ձեռներեցներին: Օգտակար է այն ուսանողների համար, որոնք հետաքրքրված են բուհական
«Ձեռնարկատիրությունե առարկայով, և այն դասախոսների, որոնք դասավանդում են տնտեսագիտական
ու բիզնեսին առնչվող առարկաներ: Գիրքը նախատեսված է նաև միջազգային գործակալությունների,
հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների համար, որոնք աջակցում են
Հայաստանում ՓՄՁ զարգացմանը:
Գրքի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի
28-ին, ժամը 18:30-21:00-ին ` Կոնգրես հյուրանոցում: Մուտքն ազատ է:
No comments :
Post a Comment