Սամվել Գևորգյանի, Վահագն Դիլբարյանի և Վահրամ Միրաքյանի հարցարզրույցները VivaroNews.am կայքին
Սամվել Գևորգյան
«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման
Կենտրոնի հիմնադիր-տնօրեն
Գիրք - «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» (գիրքը բաղկացած է 4
հիմնական մասից և 22 գլխից: Այն հասցեագրվում է թե՛ սկսնակ, թե՛ արդեն փորձառու ձեռներեցներին: Գրքի շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 28-ին, ժամը 18:00-ին:
Մի քանի գրքերի համահեղինակ. «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում»,
3 հրատարակություն 2003-2010թթ., «Մարքեթինգը Հայաստանում»,
2 հրատարակություն 2001-2003թթ., «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն.
Ուղեցույց հայկական կազմակերպությունների համար», 2010թ.
Մասնագիտություն - Առաջին մասնագիտությունը՝
մաթեմատիկոս-ծրագրավորող, երկրորդը, որը դարձավ
հիմնական՝բիզնեսի կառավարման խորհրդատու, բիզնես թրեյներ:
Հոբբի - Միակ «հոբբին» փորձս ու գիտելիքներս մարդկանց փոխանցելն է:
Եթե նոր բան եմ լսում, իմանում կամ սովորում, անհամբեր եմ, որ որևէ մեկի հետ կիսվեմ:
Ունեմ հետաքրքրություններ` ֆուտբոլ, շախմատ: Շատ եմ կարդում: Մեկ այլ հետաքրքրություն
ճամփորդելն է, թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում: Հայաստանում արդեն եղել եմ 915
համայնքներից 865-ում: Սիրում եմ ուսումնասիրել մարդկանց առանձնահատկությունները,
տարբերությունները, բնավորությունները:
Բիզնեսը Հայաստանում - Հայկական բիզնեսն ունի որոշ առանձնահատկություններ: Հայերը առաջնորդ
են, բայց ոչ միշտ կազմակերպված: Հայերը խելացի են, բայց ոչ միշտ նպատակասլաց:
Հայերը հնարամիտ են, բայց ոչ միշտ աշխատասեր: Հայերը նորարար են, բայց շատ ուժեղ
կառչած անցյալին: Նոր սերունդը, բարեբախտաբար, կոտրում է բոլոր կարծրատիպերը՝ ձևավորելով
նոր որակի, նոր մտածելակերպի հայ ձեռներեց: Մի տարի առաջ Ֆեյսբուքում գրառում արեցի.
«Երեք միլիոն հայ, երեք միլիոն բիզնեսմեն»: Գաղափարն այն է, որ անկեղծ հավատում եմ,
որ յուրաքանչյուր հայի ներսում բիզնեսմեն է «նստած»: Քննարկումը թեժ էր, սակայն ամենաշատ
առծածվող հարցն էր, «իսկ ո՞վ աշխատի»: Լավ ձեռներեցն աշխատողներ միշտ էլ կգտնի,
թեկուզ արտասահմանից:
Գիրքը Հայաստանում
- Հայերը շատ են կարդում: Մի պահ, 2000-ականներին, կարծես կարդալու ճգնաժամ
էր, սակայն դա խաբուսիկ էր: Թե՛ այն ժամանակ, թե՛ ներկայումս գիրք գնում են,
փոխանակում են, կարդում են: Հիմա, երբ մտնում եմ գրախանութ, հիմնականում տեսնում եմ
երեխաների իրենց ծնողների հետ և երիտասարդների: Շատ եմ ուրախանում հերթական նոր գրախանութի,
թեկուզ օնլայն, բացման լուրով: Շատ եմ սիրում գրախանութ-սրճարան ֆորմատը: Երբ առաջին
անգամ, 22 տարի առաջ, տեսա Հոլանդիայում, երազում էի, թե երբ են դրանք հայտնվելու Հայաստանում:
Բիզնես՝ գրքով - Սա արդեն իրողություն է,
գոնե բիզնես գրականության ոլորտում: Սակայն, գիրք գրելը մասնագիտական գործունեության
հետևանք է: Եթե մասնագետ չես, ապա գիրքը կարճ կյանք կունենա: Մի քանի գիրք եմ գրել
կամ եղել եմ համահեղինակ: Երբ գիրքը նվիրում ես, հաճույք ես ստանում, երբ այն վաճառում
ես, հաճույքին գումարվում է մարտահրավերը: Իմ վերջին գրքով, «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում»,
որը լույս կտեսնի նոյեմբերի 28-ին, ինքս ինձ մարտահրավեր եմ նետել. վաճառել այնքան,
որքան գրքի հայկական շուկայի դերակատարները համարում են անհնարին: Այս սա կլինի իսկական
բիզնես, ոչ թե ֆինանսական, այլ բիզնեսի «անհնարին» թվացող նշաձողին հասնելու առումով:
Խորհուրդ - «Գաղափարն առանց բիզնես մոդելի, կդառնա երազանք»: Իմաստն այն է, որ
եթե ունես գաղափար, ապա անհրաժեշտ է գործել: Շատերն են սխալ ճանապարհով գնում՝ սկսելով
փնտրել ներդրողներ դեռևս հում գաղափարների համար: Ոչ ոք քեզ չի հավատա, եթե դու չես
փորձում այդ գաղափարն իրականություն դարձնել, այլ ուղղակի վաճառում ես այն: Պետք է
բիզնեսի բոլոր ոլորտներում ստեղծագործ մոտեցում ցուցաբերել: Ու ամենակարևորը՝ ազնիվ:
Ասում են, միջնադարում հայ առևտրականների տված գումարը ոչ ոք չի հաշվել, քանի որ ամբողջովին
վստահել են: Իսկ վստահությունը բիզնեսի հիմքն է: Եվ վերջում, կրկին գրքի մասին:
Ձեռներեցներից շատերն են կարդում միայն մասնագիտական գրքեր: Բայց իզուր: Ինչ փնտրում
եք մասնագիտական գրքերում, վաղուց առկա է հայկական և համաշխարհային գրականության լավագույն
գործերում:
Ամբողջ հոդվածին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով goo.gl/FKnxfr
No comments :
Post a Comment