Մտածում ես՝ գիտե՞ս
ինչպես վարել փոքր բիզնեսի մարքեթինգը: Նորից մտածիր: Ոլորտում փոփոխությունները
շատ արագ են լինում: Քեզ ենք ներկայացնում չորս հետաքրքիր փաստեր, որոնք կարող են
հուշում դառնալ քո փոքր բիզնեսի մարքեթինգի պլանը գրելիս:
1. Շատ
բիզնես ընկերություններ դեռ չունեն իրենց վեբ կայքը
Մեր ժամանակներում ամենակիրառելի գործիքներից մեկը՝ օնլայն
հարթակը, շատ բիզնես ընկերությունների համար իրացվելու հրաշալի հնարավորություն է:
Այնուամենայնիվ, SCORE-ը պարզել է, որ փոքր բիզնեսի 51% -ը ունի վեբկայք: Նման պատկեր
գուցե առաջանում է փոքր բիզնեսի սեփականատերերի անհանգստության արդյունքում, թե վեբ
կայք ստեղծելը թանկարժեք տեխնիկական գլխացավանք կլինի: Սա ճշմարտացի կլիներ մտածել
90-ականներին: Այժմ, Wix-ի և վեբ կայքերի այլ պարզեցված ծառայությունների միջոցով միանգամայն
հնարավոր է կայք ստեղծել մեկ օրվա ընթացքում` առանց կոդավորման հմտությունների և համեստ
բյուջեով:
Եթե դու ունես փոքր
բիզնես, որը դեռ չունի կայք, կարող ես ուսումնասիրել բոլոր օնլայն
հնարավորությունները National
Federation of Small Businesses-ում: