Մտածում ես՝ գիտե՞ս
ինչպես վարել փոքր բիզնեսի մարքեթինգը: Նորից մտածիր: Ոլորտում փոփոխությունները
շատ արագ են լինում: Քեզ ենք ներկայացնում չորս հետաքրքիր փաստեր, որոնք կարող են
հուշում դառնալ քո փոքր բիզնեսի մարքեթինգի պլանը գրելիս:
1. Շատ
բիզնես ընկերություններ դեռ չունեն իրենց վեբ կայքը
Մեր ժամանակներում ամենակիրառելի գործիքներից մեկը՝ օնլայն
հարթակը, շատ բիզնես ընկերությունների համար իրացվելու հրաշալի հնարավորություն է:
Այնուամենայնիվ, SCORE-ը պարզել է, որ փոքր բիզնեսի 51% -ը ունի վեբկայք: Նման պատկեր
գուցե առաջանում է փոքր բիզնեսի սեփականատերերի անհանգստության արդյունքում, թե վեբ
կայք ստեղծելը թանկարժեք տեխնիկական գլխացավանք կլինի: Սա ճշմարտացի կլիներ մտածել
90-ականներին: Այժմ, Wix-ի և վեբ կայքերի այլ պարզեցված ծառայությունների միջոցով միանգամայն
հնարավոր է կայք ստեղծել մեկ օրվա ընթացքում` առանց կոդավորման հմտությունների և համեստ
բյուջեով:
Եթե դու ունես փոքր
բիզնես, որը դեռ չունի կայք, կարող ես ուսումնասիրել բոլոր օնլայն
հնարավորությունները National
Federation of Small Businesses-ում:
2. Տասը
փոքր ձեռնարկություններից միայն երեքն են բավականաչափ ներդրումներ կատարում մարքեթինգում
SCORE-ի
ուսումնասիրության արդյունքում փոքր բիզնեսների 42% է մարքեթինգում ներդնում իրենց եկամուտների 3%-ը:
Սա համեմատենք Small Business Administration կայքի այն մտքի հետ, որն ասում է.
«Որպես կանոն, 5 միլիոն դոլարից ցածր եկամուտ ունեցող փոքր ձեռնարկությունները պետք
է իրենց եկամուտների 7-ից 8%-ը հատկացնեն շուկայավարմանը՝ մարքեթինգին»: Ըստ
շուկայավարման շատ փորձագետների՝ դա իրականում ցածր ցուցանիշ է:
3. Էլ.
Փոստով իրականացվող մարքեթինգի իրականացումը դեռ կենդանի է
SCORE-ի ուսումնասիրած
փոքր բիզնեսների 50%-ը օգտագործում է էլ.փոստը՝ որպես մարքեթինգային գործիք,
մինչդեռ դրանց 48% է օգտվում է սոցիալական լրատվամիջոցներից: Սա հետաքրքիր տվյալ
է, երբ համեմատում ենք մասնագետների շրջանում տարածված այն մտքի հետ, թե
էլեկտրոնային փոստով իրականացվող մարքեթինգը վաղուց արդիական չէ: Փորձենք
հասկանալ՝ ինչու՞
· Էլ. փոստով իրականացվող մարքեթինգը մատչելի է: Կարող
եք սկսել անվճար կամ 25 $ ամսավճարով,
· Ուսումնասիրությունները փաստում են, որ էլեկտրոնային
փոստն իրականում ընկերություններից նորություններ ստանալու նախընտրելի եղանակ է:
4. Word of mouth-ը հիանալի մարքեթինգային մարտավարություն է
Փոքր բիզնեսի համար
Word of mouth-ի կարևորագույն ձևերից մեկը առցանց ակնարկներն են, կարծիքները. ԱՄՆ
սպառողների վերջին հարցման համաձայն՝ նրանց 91% -ը պարբերաբար կամ երբեմն կարդում
է առցանց ակնարկներ (review): Ստացվում է, որ բիզնեսի մասին սպառողների մեջ
խոսակցությունները կարող են շատ արդյունավետ լինել, քանի որ շատ մարդիկ հետևում են
առցանց ակնարկներին, կազմում տպավորություններ:
Փաստացի, հաճախորդը
աջակցում է բիզնեսին: Ըստ այդ նույն հետազոտության՝ հաճախորդների 86% -ը չի օգտվի
նույնիսկ այնպիսի բիզնեսից, որն ունի երեք աստղ գնահատական սպառողների կողմից: 55%
-ը չի հետաքրքրվի բիզնեսով, եթե այն չորս աստղ կամ պակաս գնահատում ունի:
Ահա մի քանի փոքր հուշումներ՝ քո բիզնեսը
զարգացնելու համար: Հետևիր մեջ էջերին՝ նորություններին ծանոթանալու համար:
No comments :
Post a Comment