«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) խորհրդատվական ընկերության
հիմնադիր Սամվել Գեւորգյանը գործարկել է նոր նախագիծ՝ #CoffeeChat, որի մասին նա պատմում
է Banks.am-ի համար գրված իր հոդվածում։
Հայկական բիզնեսը կանգնած է երկու
մարտահրավերների առջեւ: Առաջինը, երբ ներկա ճգնաժամի արդյունքում մասնավոր հատվածի
հազարավոր ձեռնարկություններ ուղղակի արգելափակված են ու հնարավորություն չունեն վարելու
նորմալ գործունեություն: Երկրորդը, երբ այդ դադարի շրջանում բիզնեսը վերաբեռնավորվելու
հնարավորություն է ստանում: Եվ, խնդիր է դրված բիզնեսի սեփականատերերի առջեւ՝ ինչպես
արագ եւ արդյունավետ արձագանքել այս իրավիճակում:
Երբ մեկ ամիս առաջ այդ մարտահրավերները
դեռեւս ակտուալ չէին, «Բի Էս Սի» բիզնեսի կառավարման խորհրդատվական ընկերությունում
ծնվեց «#CoffeeChat Սամվել Գեւորգյանի հետ» գաղափարը. ի սկզբանե հիմքում դրված էր բիզնեսի
խնդիրների արագ ախտորոշման եւ արդյունավետ լուծումներ գտնելու գաղափարը:
#CoffeeChat-ի համար ընտրված ձեւաչափերը
լուծում են տարբեր խնդիրներ: Երկկողմանի հանդիպումը գործող բիզնեսի հիմնադրի, տնօրենի
կամ մենեջերի հետ նպատակ ունի ի հայտ բերել արտաքին եւ ներքին բոլոր այն խոչընդոտները,
որոնք արգելափակում են բիզնեսի արագ զարգացմանը: