March 27, 2020

#CoffeeChat. Բիզնես խնդիրների լուծումը՝ մեկ բաժակ սուրճի շուրջ


«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) խորհրդատվական ընկերության հիմնադիր Սամվել Գեւորգյանը գործարկել է նոր նախագիծ՝ #CoffeeChat, որի մասին նա պատմում է Banks.am-ի համար գրված իր հոդվածում։

Հայկական բիզնեսը կանգնած է երկու մարտահրավերների առջեւ: Առաջինը, երբ ներկա ճգնաժամի արդյունքում մասնավոր հատվածի հազարավոր ձեռնարկություններ ուղղակի արգելափակված են ու հնարավորություն չունեն վարելու նորմալ գործունեություն: Երկրորդը, երբ այդ դադարի շրջանում բիզնեսը վերաբեռնավորվելու հնարավորություն է ստանում: Եվ, խնդիր է դրված բիզնեսի սեփականատերերի առջեւ՝ ինչպես արագ եւ արդյունավետ արձագանքել այս իրավիճակում:
Երբ մեկ ամիս առաջ այդ մարտահրավերները դեռեւս ակտուալ չէին, «Բի Էս Սի» բիզնեսի կառավարման խորհրդատվական ընկերությունում ծնվեց «#CoffeeChat Սամվել Գեւորգյանի հետ» գաղափարը. ի սկզբանե հիմքում դրված էր բիզնեսի խնդիրների արագ ախտորոշման եւ արդյունավետ լուծումներ գտնելու գաղափարը:


 https://www.facebook.com/Samvelbusinessconsultant/

#CoffeeChat-ի համար ընտրված ձեւաչափերը լուծում են տարբեր խնդիրներ: Երկկողմանի հանդիպումը գործող բիզնեսի հիմնադրի, տնօրենի կամ մենեջերի հետ նպատակ ունի ի հայտ բերել արտաքին եւ ներքին բոլոր այն խոչընդոտները, որոնք արգելափակում են բիզնեսի արագ զարգացմանը:

March 4, 2020

10-կետ՝ Ձեր ընկերության հաջողված #SMM արշավի համար


Սոցիալական հարթակներում ակտիվ բոլոր բիզնեսների համար մի քանի կարևոր կետ ենք առանձնացրել արդյունավետ #SMM արշավի համար։ Կարդացեք, եթե Ձեր բիզնեսին էլ է օդ ու ջրի պես պետք գրագետ ռազմավարություն ցանցերում։

1 Սահմանեք նպատակներ
Նպատակներն էլ պետք է տեսակավորված լինեն՝ վաճառքի մեծ ծավալ, նոր մասնաճյուղեր, նոր շուկաներ։ Տեսակավորելու համար օգտագործեք SMART մեթոդը՝

  • Հստակ - Specific (քանի տոկոս աճ եք ուզում ապահովել, քանի անուն նոր ապրանքատեսակ կամ որ լսարանին եք ուզում թիրախավորել):
  • Չափվող - Measurable (հետազոտություններ, ուսումնասիրություն՝ որտեղից և ինչպես է հաճախորդը գտել, ընտրել քո բիզնեսը, ինչ հաճախականությամբ է օգտվում):
  • Հասանելի  - Attainable (իրական ու հեռու ուտոպիական թվերից՝ սկսնակ բիզնեսի համար մեկ ամսում 1 000 000 մլն դրամի շրջանառություն):
  • Իրատեսական - Realistic (ընկերության տեսլականի և գործունեության ոլորտների հետ համապատասպանությունը կօգնի սահմանել ճիշտ նպատակներ):
  • Ժամանակային – Time-bound (սահմանել ու հետևել deadline-ներին, որոնք քո նպատակը կպահեն «Պիտանելիության ժամկետի» մեջ):