March 4, 2020

10-կետ՝ Ձեր ընկերության հաջողված #SMM արշավի համար


Սոցիալական հարթակներում ակտիվ բոլոր բիզնեսների համար մի քանի կարևոր կետ ենք առանձնացրել արդյունավետ #SMM արշավի համար։ Կարդացեք, եթե Ձեր բիզնեսին էլ է օդ ու ջրի պես պետք գրագետ ռազմավարություն ցանցերում։

1 Սահմանեք նպատակներ
Նպատակներն էլ պետք է տեսակավորված լինեն՝ վաճառքի մեծ ծավալ, նոր մասնաճյուղեր, նոր շուկաներ։ Տեսակավորելու համար օգտագործեք SMART մեթոդը՝

  • Հստակ - Specific (քանի տոկոս աճ եք ուզում ապահովել, քանի անուն նոր ապրանքատեսակ կամ որ լսարանին եք ուզում թիրախավորել):
  • Չափվող - Measurable (հետազոտություններ, ուսումնասիրություն՝ որտեղից և ինչպես է հաճախորդը գտել, ընտրել քո բիզնեսը, ինչ հաճախականությամբ է օգտվում):
  • Հասանելի  - Attainable (իրական ու հեռու ուտոպիական թվերից՝ սկսնակ բիզնեսի համար մեկ ամսում 1 000 000 մլն դրամի շրջանառություն):
  • Իրատեսական - Realistic (ընկերության տեսլականի և գործունեության ոլորտների հետ համապատասպանությունը կօգնի սահմանել ճիշտ նպատակներ):
  • Ժամանակային – Time-bound (սահմանել ու հետևել deadline-ներին, որոնք քո նպատակը կպահեն «Պիտանելիության ժամկետի» մեջ):

2
Ստեղծեք առաջարկ
Ձեր ապրանքի կամ ծառայության առաջարկը գրավիչ պետք է լինի։ Տվեք որևէ բան, որը ոչ ոք դեռ չի տվել հաճախորդին՝ զեղչ, նվեր, անփոխարինելի վերաբերմունք, հատուկ առաջարկ, լոյալության ծրագիր։

3 Մղեք գործողության
Ձեր առաջարկի մեջ վերջին հատվածը նվիրեք որևէ գործողություն անել «ստիպելուն»։ Առաջարկեք ցույց տալ պրոմոկոդը Ձեր խանութում և ստանալ 5, 10 կամ 20% զեղչ։

4Տեսակավորեք Ձեր հաճախորդներին
Տարիքային, սեռային, սոցիալական դիրքի, ընտրողականության և այլ տեսակավորումներ անելը կօգնեն հեշտ կողմնորոշվել՝ ում ինչ առաջարկել։ Դա էլ կնպաստի գովազդային բյուջեի նպատակային օգտագործմանը:

5 Մոնիթորինգ և շտկում
Լսեք հաճախորդի բողոքը, կարծիքն ու առաջարկը, ճկուն եղեք՝ բաց՝ փոփոխությունների առաջ։ Ուղղեք սխալները, փոխեք մոտեցումն ու կրկին առաջարկ արեք:

6Համոզվեք, որ Ձեր բիզնեսի էջերը սոցիալական հարթակներում գրավիչ են
Հեշտ ըմբռնելի տեքստեր, ճաշակով վիզուալներ, ճիշտ ընտրված գունային երանգներ։ Հաճախորդը սիրում է հասանելի, friendly կայքերից ու սոց հարթակներից օգտվել։

7Հետևորդների հետ միշտ կապ պահպանեք
Թող հաճախորդը ստանա իր բոլոր հարցերի պատասխանները, վստահ լինի, որ իր յուրաքանչյուր նամակ անպատասխան չի մնա։

8 Ուղղորդվեք տվյալներով
Հարցումներ, հետազոտություններ, feedback․․․ Ձեր բիզնեսի կոմունիկացիոն արշավը կառուցեք հենց սրանց վրա հիմնվելով։ Խնդրեք հաճախորդներին էջում անպայման թողնեն Review, դա բարձրացնում է ընկերության նկատմամբ վստահելիության մակարդակը:

9 Կիրառեք նորարար գործիքներ
Ընտրեք ծառայություններ, app-եր, որոնցով Ձեր մատուցած տեքստն ու վիզուալները կառանձնանան մնացածից։ Նույնիսկ հաճախորդին ուղարկվող նամակներում պետք է կիրառել նորարարական մոտեցումներ։ Բաժանորդագրվեք նորությունների ալիքների, որ միշտ տեղեկացված լինեք մարքեթինգային նոր գործիքների կամ թրենդային թեմաների մասին:

10Մի փոխեք ռազմավարությունը տարբեր սոց հարթակներում
Անկախ հրապարակումների, նկարների կամ նամակների բովանդակության հրապարակման հարթակից՝ Ձեր բիզնեսի ռազմավարությունը, նպատակն ու ոճը պետք է նույնը լինի։

Իսկ վերջում՝ ճկուն եղեք։ Ամեն ինչ արագ ու անկկատ փոփոխվում է, պատրաստ եղեք ու բաց՝ նորարարությունների համար։

Կարծում ենք՝ այս խորհուրդները կիրառելը կօգնի Ձեզ ճիշտ կառավարել սոցիալական հարթակներում Ձեր ընկերության կոմունիկացիան:

Հավանեցի՞ք, կիսվեք ընկերների հետ: Մաղթում ենք հաջողություն:





No comments :

Post a Comment